Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Լոլիկը կօգնի խուսափել դեպրեսիայից

Լոլիկը կօգնի խուսափել դեպրեսիայից

Լոլիկն օգնում է խուսափել դեպրեսիաներից և տրամադրության կտրուկ և անհիմն տատանումներից: Նման եզրահանգման են եկել ճապոնացի և չինացի գիտնականները:


Գիտնականները պարզել են, որ  շաբաթը 2-5 լոլիկ օգտագործող մարդիկ 50 տոկոսով ավելի պաշտպանված են դեպրեսիաներից, քան նրանք, ովքեր չեն օգտագործում այս բանջարեղենը:

Բացի այդ՝ լոլիկը կամ, ավելի ճիշտ` տոմատի մածուկը, օգնում է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների ժամանակ. այն լավագույն միջոցն է խոցային ու տասներկումատնյա աղու հիվանդություններին բնորոշ փորկապության դեպքում:

Խոցային հիվանդությունների ժամանակ ստամոքսին հարկավոր է թարմ տոմատի հյութ (օրական 3 անգամ, ուտելուց հետո): 

Լոլիկը սրտի բոլոր հիվանդությունների դեպքում օգտակար է. այն պետք է ընդգրկել օրվա սննդաբաժնի մեջ` նաև աղցանների տեսքով, ինչպես ամբողջական պտուղը, այնպես էլ պտղահյութը: Ե՛վ թարմ, և՛ ջերմամշակման ենթարկված տոմատները օգտակար են աթերոսկլերոզի բոլոր տեսակների դեպքում:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. plant.astrakhan.ws
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ